ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Եվրագոտու բնակիչների 80 տոկոսն անհրաժեշտ է համարում տնտեսական բարեփոխումները

Եվրագոտու բնակիչների 80 տոկոսն անհրաժեշտ է համարում տնտեսական բարեփոխումները
11.12.2016 | 11:17

Եվրագոտու բնակիչների 78 %-ն անհրաժեշտ է համարում եվրագոտում էական տնտեսական բարեփոխումները՝ հայտնում է Եվրահանձնաժողովը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին: Հարցման մասնակիցների 92 %-ի աջակցությունն են ստացել բժշկական ոլորտի բարեփոխումները, 91 %-ի աջակցությանն են արժանացել աշխատանքի շուկայի, 89 %-ի պարագայում կենսաթոշակային համակարգի և 79 %-ի պարագայում հարկահանության համակարգի բարեփոխումները։

76 %-ը կարծում է, որ եվրագոտու երկրների կառավարությունները պետք է ձգտեն ավելի մեծ տնտեսական միջոցների՝ հարմարեցնելու իրենց բյուջեն բնակչության ծերացման ժողովրդագրական միտմանը։ 46 %- ը նշել է, որ եվրագոտու երկրների միջև տնտեսական քաղաքականության համակարգումը վերջին տարիներին վատացել է։

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ